23/08/2012 18:37
Կառլեն Մկրտչյանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի
Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր տնօրեն Եվգենի Հայդուկն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն սեփական ցանկությամբ հրաժարական է տվել:
Ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել է գլխավորել «Մետալուրգի» մանկապատանեկան թիմը, իսկ գլխավոր թիմի ղեկը վստահել է «Կրիվբասի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովին:
43-ամյա մասնագետն այսօր ակումբի հետ կնքել է մեկամյա պայմանագիր, և Զապորոժիեի «Մետալուրգի» հետ առաջիկա հանդիպմանը թիմին խաղադաշտ դուրս կբերի: