23/08/2012 15:14
Հալեպում 700 ընդդիմադիր է չեզոքացվել
Սիրիական զինվորականները հայտարարել են Հալեպում 700 ընդդիմադիրների չեզոքացման մասին: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են ընդդիմադիրների դիրքերը և ոչնչացրել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաների շարասյունը, որն ուղևորվում էր Թուրքիայի կողմը:
Բանակի այս հաջողությունը բնակչությունը նշել է ցույցով` ի պաշտպանություն Բաշար Ասադի:
Նշենք, որ սա վերջին ամսվա ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ամենաուժեղ ռմբակոծումն էր:
Տարբեր տվյալներով, այստեղ մահացել է 40-80 գրոհային:
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարական և ընդդիմադիր զորքերի միջև պայքարը ընթանում է 2011 թ, այս ընթացքում մահացել է ավելի քան 20 հազար մարդ: