24/08/2012 12:49
Ղրղզստանի կառավարությունը ցրվել է
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կառավարությունը ցրելու հրամանագիր է ստորագրել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Դրան նախորդել է խորհրդարանական կոալիցիայի պառակտումը, ինչի պատճառ է հանդիսացել երկու կուսակցությունների հայտարարությունը` կոալիցիայից դուրս գալու մասին:
Մինչև նոր կառավարության ձևավորումը, իր պարտականությունները կշարունակի կատարել կառավարության գործող կազմը: