24/08/2012 11:50
Սիրիայում ամերիկացի լրագրող է կորել
Ամերիկացի լրագրող Մարտին Թայսը Սիրիայում անհետ կորել է, հաղորդում է The Washington Post-ը:
Նշվում է, որ լրագրողը կապ չի հաստատել արդեն մեկ շաբաթից ավելի, որը, իհարկե, անհանգստացնում է խմբագրությանը` նկատի ունենալով զարգացումները Սիրիայում:
Ավելի վաղ Սիրիայում զոհվել էին մի քանի օտարերկրյա լրագրողներ: Թայսը անօրինական կերպով հատել է Սիրիայի սահմանը Թուրքիայի կողմից: Նախապես նա երկրում շրջում էր ապստամբների հետ միասին, լուսաբանելով իրադարձությունները, որից հետո ուղևորվել է Դամասկոս և դադարել է կապ հաստատել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: