25/08/2012 13:42
Հայ շախմատիստները` Բոտվիննիկի հուշամրցաշարում
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Բոտվիննիկի հուշամրցաշարի շրջանակներում ընթացած կայծակնային մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Եվգենի Ալեքսեևի հետ (Ռուսաստան): Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Զավեն Անդրիասյանը վաստակեց 8, Ավետիք Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը` 7-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում էին 130 շախմատիստներ, այդ թվում` 35 գրոսմայստերներ: Օգոստոսի 25-ին սկսվում է հիմնական մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: