27/08/2012 11:08
Բ. Ասադը ըննդիմության ելույթները դավադրություն է անվանել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդդիմության ելույթները երկրում այլ պետությունների կողմից հրահրված դավադրություն է անվանել ողջ տարածաշրջանի նկատմամբ, գրում է BBC:
Բ. Ասադը հայտարարել է, որ կճնշի նրանց ցանկացած գնով:
Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարայա քաղաքում հայտնաբերվել են ավելի քան 200 մարդու դիակ:
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, սպանվածների դիակները հայտնաբերվել են նկուղներում և տներում, և դա արվել է կառավարական զորքերի կողմից:
Նրանց հավաստմամբ, օրերի ընթացքում Սիրիայում սպանվել է 370 մարդ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, կառավարական ԶԼՄ-ները որևէ կերպ չեն մեկնաբանել այս միջադեպերը: