27/08/2012 12:11
Ֆլորիդայում բացվում է Հանրապետական կուսակցության համագումարը
ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը բացվում է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, համագումարի մասնակիցները պետք է պաշտոնապես հաստատեն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին և կոնգրեսական Պոլ Ռայանին որպես նախագահի և փոխնախագահի թեկնածուներ:
Համագումարին կմասնակցեն 2286 պատվիրակներ` ԱՄՆ-ի 50 նահանգներից և մի քանի հազար հյուրեր, որոնց թվում սենատորներ և կոնգրեսականներ: