27/08/2012 17:45
Իրաքում գեներալ է սպանվել
Բաղդադից 27 կմ հեռավորության վրա գտնվող Տաջի քաղաքում խլացուցիչով հրացանից սպանվել է բրիգադային գեներալ Աբդել-Մուխսեն Խազայը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, բացի այդ,, Հադիտա քաղաքում ռումբ է պայթել, որը տեղադրված է եղել զինվորականների հենակետի մերձակայքում:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ`4 զինվորականներ վիրավորվել են:
Մեկ այլ պայթյուն որոտացել է Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոսուլ քաղաքում`զոհվել է մեկ մարդ, մի քանիսը վիրավորվել են: