27/08/2012 15:48
Ճապոնիան մտադիր է գնել Չինաստանի հետ վիճելի համարվող կղզիները
Ճապոնական կառավարությունը վիճելի Սենկակու կղզիներից 4-ի դիմաց պատրաստ է վճարել 2 միլիարդ յեն`26 միլիոն դոլար, իսկ կղզիների սեփականատեր է համարվում ճապոնացի Կուրիխամա ընտանիքը:
«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, մինչ այդ, կղզիները մտադրվել էր գնել Տոկիոյի քաղաքապետարանը. կղզիների գնման մասին հայտարարել էր Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիխարան:
Տոկիոյի կողմից կղզիները գնելու մտադրությունը առաջացրել էր Պեկինը զայրույթը:
Նշվում է, որ Ճապոնիան պնդում է, որ այդ կղզիներին է տիրում սկսած 1895թ.-ից, իսկ չինացիները հայտարարում են, որ 1783 և 1785թթ.-ի ճապոնական քարտեզների վրա այդ կղզիները նշվել են որպես չինական տարածքներ:
2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, այդ կղզիները գտնվել են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, իսկ 1972թ.-ին ԱՄՆ-ն դրանք հանձնել է Ճապոնիային: