27/08/2012 17:20
Ղրղզստանում կձևավորեն նոր խորհրդարանական կոալիցիա
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաևը սոցիալ-դեմոկրատական խմբակցությանն է հանձնել խորհրդարանում նոր կոալիցիա ձևավորելու մանդատը:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Ղրղզստանի խորհրդարանում առկա կոալիցիան լուծարվել է այն բանից հետո, երբ կոալիցիայից դուրս է եկել «Աթա Մեկեն» և «Ար-Նամըս» կուսակցությունները, ինչը հանգեցրել է կառավարության հրաժարականին:
Ղրղզստանը խորհրդարանական հանրապետություն է, որը գլխավորում է վարչապետը, որին նշանակում է խորհրդարանական կոալիցիան: