27/08/2012 15:14
Շվեդիան կգնի «Gripen» տիպի նորագույն կործանիչներ
Շվեդիայի կառավարությունը հայտարարել է 40-ից 60 «Gripen» տիպի նոր սերնդի կործանիչների գնման մտադրության մասին:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, այդ նպատակի համար յուրաքանչյուր տարի պաշտպանական բյուջեին կհատկացվի ավելի քան 35 միլիոն եվրո:
Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը հայտարարել է, որ կործանիչների գնման որոշումը անհրաժեշտ է պետության անվտանգությունը ապահովելու համար, ինչպես նաև այն դրականորեն կանդրադառնա աշխատատեղերի վրա և կնպաստի արտահանմանը: