28/08/2012 16:15
ՀԱՊԿ-ում կուժեղացնեն ռազմական բաղադրիչը
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ուժեղանալու է նրա ռազմական բաղադրիչը, իսկ այդ որոշումը նախատեսվում է ընդունել դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի խորհրդակցությունը:
ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ խորհրդակցության մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ-ի վերակազմավորման և այլ հարցեր:
Քննարկման մասնակիցները անդրադարձել են նաև հոկտեմբերին Ղազախստանում կայանալիք «Անխախտելի եղբայրություն» զորավարժություններին: