28/08/2012 17:30
Կատալոնիան կենտրոնական իշխանություններից 5 միլիարդ եվրո է խնդրել
Իսպանիայի ամենահարուստ Կատալոնիա նահանգը, ում ՀՆԱ-ն հավասար է Պորտուգալիայի ՀՆԱ-ին, ցանկանում է Իսպանիայի իշխանություններից 5 միլիարդ եվրոյի օգնություն խնդրել:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսեսկ Խոմսը:
Ընդհանուր առմամբ Իսպանիայի տարածաշրջաններին օգնելու համար նախատեսված հիմնադրամում առկա է 18 միլիարդ եվրո, որը կօգտագործվի գոյություն ունեցող պարտքերի սպասարկման համար: