28/08/2012 09:50
Կոլումբիայի իշխանությունները բանակցում են FARC-ի հետ
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը հաստատել է այն տեղեկությունը, որ իր կառավարությունը սկսել է խաղաղ բանակցությունները Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի` FARC-ի հետ:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, Սանտոսը նշել է, որ այդ բանակցությունները կրում են նախնական երկխոսության տեսք, որի վերջնական նպատակն է համոզել գրոհայիններին վայր դնել զենքերը և սկսել լիարժեք երկխոսություն:
FARC-ը ստեղծվել է 1964թ.-ին և հանդիսանում է Լատինական Ամերիկայի ամենաերկարակյաց ահաբեկչական կազմակերպությունը, որի կազմի մեջ է մտնում 9.000 գրոհային: