28/08/2012 10:00
Ֆ.Օլանդը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը կառավարություն ձևավորել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել սիրիական ընդդիմությանը ժամանակավոր կառավարություն ձևավորել, գրում է լենտա.ռուն(lenta.ru):
Նախօրեին ֆրանսիացի դիվանագետների հետ կայացած հանդիպման ժամանակ նախագահը հայտարարել է, թե իր երկիրը կճանաչի «Նոր Սիրիայի» ժամանակավոր կառավարությունը, եթե այն շուտափույթ ձևավովի:
Բացի այդ, Օլանդը հայտարարել է, թե Բաշար ալ-Ասադի վարչակազմի կողմից քիմիական զենքի օգտագործումը ռազմական միջամտության հիմք կհանդիսանա:
Ֆրանսիայի ղեկավարը կարևորել է նաև Սիրիայում փախստականների համար նախատեսված բուֆերային գոտիների ստեղծումը, ինչի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Թուրքիան:
Հիշեցնենք, որ Սիրիայոմ կառավարական և ընդդիմադիրներ զորքերի միջև պայքարը ընթանում է 2011 թ.: Արևմուտքի երկրները` ԱՄՆ գլխավորությամբ պնդում են, որ Բ. Ասադը պետք է հրաժարական տա, սակայն ՌԴ և Չինաստանը դեմ են Սիրայի ներքին հարցերին միջամտությանը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հակամարտության ընթացքում այս երկրում սպանվել է ավելի քան 24 հազար մարդ: