28/08/2012 17:26
Վաչե Գաբրիելյան. Աշխատավարձերը չեն բարձրանալու
Աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու միայն այնքանով, որ պետական ապարատի աշխատողների փաստացի եկամուտը չպակասի: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է 2013թ.-ից աշխատավարձերի բարձրացում տեղի՞ է ունենալու, թե՞ ոչ, ֆինանսների նախարարը շեշտեց. «Աշխատավարձերի աճ որպես այդպիսին մենք կքննարկենք հնարավորության սահմաններում` բյուջեում»:
Նա չբացառեց, որ մի քանի մլրդ դրամ կավելացվի, որպեսզի եկամուտը անվանական միայն ավելանա, «փաստացի տնօրինվող եկամուտի ավելացման մասին խոսք չի գնում»:
Բանախոսը կրկին վստահեցրեց, որ պետական ապարատի աշխատողները 2013թ.-ից ուժի մեջ մտնող եկամտահարկի կիրարկմամբ չեն տուժի: