29/08/2012 13:57
Լևոն Արոնյանն այսօր կսկսի ելույթները մեր ընտրանու կազմում
Թուրքիայում ընթացող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մրցակիցն այսօր Բանգլադեշի ընտրանին է: Լևոն Արոնյանը կխաղա Զիաուր Ռահմանի, Վլադիմիր Հակոբյանը` Ալ Ռակիբ Աբդուլլայի, Գաբրիել Սարգսյանը` Էնամուլ Հոսեյնի, Տիգրան Լ. Պետրոսյանը` Նիազ Մուրշեդի հետ: Հիշեցնենք, որ մեր ազգային թիմն առաջին տուրում Բոլիվիայի ընտրանուն պարտության է մատնել 3:1 հաշվով:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականն առաջին տուրում նույն` 3:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի թիմի նկատմամբ, իսկ այսօր կխաղա Շվեյցարիայի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը կմրցակցի Բարբարա Հանդի, Լիլիթ Մկրտչյանը` Մոնիկա Սեփսի, Մարիա Կուրսովան` Քամիլե դե Սերոյի, Աննա Հայրապետյանը` Լաուրա Սթոերիի հետ: