29/08/2012 12:00
Չինաստանի տնտեսությունը կայունացել է
Չինաստանի զարգացման և բարեփոխումների կոմիտեի ղեկավար Ժանգ Պինգը հայտարարել է, որ Չինաստանի տնտեսությունը կայունացել է:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Պինգը նշել է, պետական քաղաքականությունը տնտեսության ոլորտում վերջին շրջանում շատ արդյունավետ էր, սկսվել է տնտեսության դանդաղ աճ:
Չինաստանը տնտեսական աճի խրախուսման համար ավելացրել է ներդրումները ենթակառուցվածքային նախագծերի մեջ:
Չինաստանի տնտեսությունը 2012թ.-ի 2-րդ եռամսյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,6%-ով: