29/08/2012 10:50
Սիրիական ընդդիմությունը կառավարական հրթիռներ է գրավել
Սիրիական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրենց հաջողվել է գրավել 10 հրթիռ, որոնք պատկանում էին Սիրիայի կառավարական ուժերին:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գործող ընդդիմադիր խմբավորումը հրթիռների գրավման մասին նյութը տեղադրել է «YouTube»-ում:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Անսար ալ-Իսլամը հայտարարել է, որ գործողությունը իրականացվել է «Իսլամական պարտիզաններ»-ի կողմից, որոնք գործում են Ռազմական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ:
Պաշտոնական Դամասկոսը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել այդ հայտարարությանը: