30/08/2012 10:55
Ասադը մեղադրել է Թուրքիային` սիրիական անկարգությունների մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատերազմը ի հայտ է բերել հայրենասերներին և դավաճաններին ու դեմ է արտահայտվել բուֆերային գոտու ստեղծմանը:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Ասադը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները մեղավոր են Սիրիայում արյունահեղությունը խրախուսելու համար:
Ըստ նրա, իրենց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերջ տան հակամարտությանը, սակայն ինքը կարող է ընդհանրացնել իրավիճակը մեկ նախադասությամբ` իրենք առաջ են շարժվում: