30/08/2012 11:06
Եգիպտոսի նախագահը ժամանել է Իրան
Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին ժամանել է Իրան` Չմիավորվածների շարժմանը մասնակցելու համար:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Մուրսին դարձել է Եգիպտոսի առաջին նախագահը, որը 30 տարվա ընդմիջումից հետո այցելում է Իրան:
Եգիպտոսի առաջնորդները չէին ժամանել Իրան`1978-79թթ.-ի իսլամական հեղափոխությունից հետո:
Հանդիպման գլխավոր թեմաներից է լինելու իրավիճակը Սիրիայում, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրանական ատոմային ծրագիրը: