30/08/2012 18:47
Սիրիայի կառավարական զորքերը կորցրել են 8.000 մարդ
Դամասկոսի կենտրոնական «Տիշրին» ռազմական հոսպիտալի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության սկզբից մինչ այս պահը կառավարական զորքերը, ոստիկանությունը և հատուկ ծառայությունները կորցրել են 8.000 մարդ:
«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` բժիշկը, ով միաժամանակ նաև սիրիական բանակի գեներալ է, խնդրել է լրագրողներին չնշել իր անունը:
Ըստ նրա` յուրաքանչյուր օր հոսպիտալ են բերվում 15-20 զինվորականների և անվտանգության ուժերի աշխատակիցների դիակներ: