31/08/2012 12:20
«Ալ-Ղաիդա»-ն սպառնում է Լիբանանի շիաներին
Ջիհադական կայքերում հայտնվել է նախազգուշացում`ուղղված Լիբանանի շիաներին, որտեղ նշվում է, որ նրանք թանկ կվճարեն Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու համար:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, «Ալ-Ղաիդա»-ի հայտարարության մեջ նշվում է, որ այն դիրքորոշումը որ ունեն «Հեզբոլահ»-ը և «Ամալ» շարժումը չեն բխում շիաների շահերից:
Այդ հայտարարությունը հրապարակվել է «Աբդուլա Ազզամայի բրիգադներ» սունի ահաբեկչական կազմակերպության կողմից, որը գործում է Լիբանանում և Սիրիայում: