31/08/2012 17:01
Բ. Սահակյանն ընդունել է Լևոն Անանյանին և Վարդան Հակոբյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներ Լևոն Անանյանին և Վարդան Հակոբյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և գերմանացի գրողներ Յուրգեն Յանկովսկուն և Անդրե Շինքելին:
ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է գրականության դերը ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն այս համատեքստում հատկապես նշել է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Գերմանիայի հետ համագործակցության հաստատման և զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար կան նպաստավոր պայմաններ: