31/08/2012 09:20
Թուրքիան խնդրել է ՄԱԿ-ին ստեղծել փախստականների ճամբար
Թուրքական իշխանությունները խնդրանքով դիմել են ՄԱԿ-ին՝ որքան հնարավոր է շուտ ստեղծել ճամբար՝ Սիրիայից տեղահանված մարդկանց համար:
BBC-ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է՝ իր երկիրն այլևս չի կարող հաղթահարել Սիրիայի փախստականների ներհոսքը:
Աղբյուրը գրում է նաև, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վիլյամ Հեյգի տվյալներով, Սիրիայում իրենց տներից հարկադրված հեռացել է մոտ 1.5 միլիոն մարդ, նրանցից ավելի քան 200 հազարը փախստական է հարևան երկրներում: