03/09/2012 15:47
Ճապոնիան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ատոմակայաններից
Ճապոնիայի նոր էներգետիկ ռազմավարության մեջ նշվում է, որ Ճապոնիան պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ատոմակայանների շահագործումից:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, նախօրեին կայացած կառավարական քննարկման բոլոր մասնակիցները համաձայնության են եկել` ատոմակայաններից հրաժարվելու հետ կապված:
Ճապոնիայում իրականացրած հարցման մասնակիցների 70%-ը ատոմային էներգիայից ամբողջությամբ հրաժարվելուն կողմ են արտահայտվել:
Երկրի իշխանությունները որոշել են սահմանափակել Ճապոնիայում առկա բոլոր ատոմակայանների գործունեության ժամկետները 40 տարով, բացի այդ կարգելվի նոր ատոմակայանների շինարարությունը: