03/09/2012 10:40
Պակիստանում հարձակվել են ամերիկյան դիվանագետների վրա
Այսօր Պակիստանի Պեշավար քաղաքում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել են:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, պայթուցիկով բեռնված ավտոմեքենան հարվածել է ամերիկյան հյուպատոսությանը պատկանող ավտոմեքենային, երբ այն դուրս է եկել հյուպատոսության շենքից:
Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ, սակայն նրանց ազգության մասին ոչինչ չի հաղորդվում: