03/09/2012 18:28
Սիրիայում ՄԱԿ-ի պատվիրակը իր առաքելությունը անհնար է անվանել
Սիրիայում ՄԱԿ-ի պատվիրակ Լախդար Բրախիմին իր առաքելությունը «գրեթե անհնար» է անվանել, գրում է BBC-ին:
Լրատվամիջոցի հետ հարցազրույցում նա խոստովանել է, որ վախենում է իր վրա դրված պարտականությունից:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը շատ քիչ ջանքեր է գործադրում Սիրիայի սպանվող բնակչության փրկության համար:
Նրա նախորդը`Քոֆի Անանը հրաժարական է տվել այս տարվա օգոստոսին: Նրա առաջարկած իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիրը թե կառավարության, թե ընդդիմադիրների կողմից մերժվել է:
Նշենք, որ Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև պայքարը ընթանում է արդեն 1 տարի: ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 20 հազար մարդ: