03/09/2012 11:14
Սիրիայի Ալ-Ֆան գյուղի գնդակոծման հետևանքով 25 մարդ է զոհվել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ կառավարական ուժերի կողմից Ալ-Ֆան գյուղի գնդակոծման հետևանքով 25 մարդ է զոհվել:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, գյուղի բնակչությունը զոհվել է հիմնականում հրթիռային հարձակման հետևանքով:
Ալ-Ֆան գյուղի վրա Ասադի զորքերի հարձակման մասին տեսանյութը տեղադրված է նաև «YouTube»-ում:
Այդ տեղեկությունը հերքելը կամ հաստատելը անհնար է, քանի որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս օտարերկրյա լրագրողների մուտքը երկիր: