03/09/2012 11:42
ԵՄ հանձնակատար. Հունգարիան շարունակում է մտահոգել Եվրամիությանը
Եվրամիության արդարադատության, հիմնարար իրավուքների և քաղաքացիության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգը «Le Monde» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է նաև Հունգարիան՝ նշելով, որ Հունգարիան շարունակում է մտահոգել Եվրոպական հանձնաժողովին՝ կապված դատական համակարգի անկախությանն ուղղված վտանգների հետ:
«Հունգարիան շարունակում է մնալ այն պետություններից մեկը, որն անհանգստացնում է ինձ ամենից շատ: Արդարադատությունը պետք է անկախ լինի»,-ասել է Վիվիան Ռեդինգը: