04/09/2012 18:43
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վան Հաոյի հետ
Թուրքական Ստամբուլում շարունակվող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի ընտրանին է` Վան Հաոյի գլխավորությամբ: Վերջինս առաջին խաղատախտակի վրա մրցակցեց մեր թիմի առաջատարի` Լևոն Արոնյանի հետ: 30-րդ քայլին կողմերն ստիպված էին խոստովանել, որ խաղատախտակի վրա ստեղծված իրավիճակը հաղթանակի հնարավորություններ չի խոստանում, և արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:
Ավելացնենք, որ Սերգեյ Մովսիսյան-Վան Յուե, Լիրեն Դինգ-Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան-Բու Սյանչժի պարտիաներն այս պահին ընթացքի մեջ են: