04/09/2012 09:55
Պորտուգալիան օգնություն է խնդրում ԵՄ-ից
Պորտուգալիայի իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում իրենց օգնելու համար, գրում է BBC-ն: Հրդեհները տարածվել են երկրի գրեթե ողջ կենտրոնական և հյուսիսային հատվածներում:
Լիսաբոնը խնդրել է որպես օգնություն 4 ինքնաթիռ ուղարկել:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի տարածքում մոլեգնած հրդեհները մարելու գործում ներգրավված է 1700 հրշեջ, սակայն նրանց չի հաջողվում մարել կրակը: Կրակի տարածմանը նպաստում են նաև ուժգին քամիները և շոգը: Հրդեհը մարելու ընթացքում մահացել է մեկ մարդ: