05/09/2012 13:02
Բակո Սահակյանը ստացել է ԼՂՀ նախագահի վկայականը
Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թևերի ամբողջական ձևավորումը և նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:
Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը: