05/09/2012 13:25
Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթում են անջատողականները
Կանադայի ֆրանսախոս Քվեբեկի օրենսդիր մարմնի ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տանում Քվեբեկյան կուսակցությունը, որը կողմ է Կանադայի կազմից դուրս գալուն և ինքնիշխան պետության ստեղծմանը:
«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, այդ կուսակցությունը, որը 9 տարի շարունակ ընդդիմություն էր, ստացել է 125 տեղանոց խորհրդարանի տեղերի կեսը:
Դեռևս հայտնի չէ, կկարողանա Քվեբեկյան կուսակցությունը հաղթահարել 50%-ոց շեմը և ինքնուրույն կառավարություն ձևավորել, ինչպես նաև հանրաքվեի նեկայացնել Քվեբեկի անջատման մասին հարցը: