05/09/2012 08:50
Բարաք Օբաման հուզվում է, երբ լսում է կնոջ ելույթը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անկեղծացել է, խոստովանելով, որ չի կարողանում զսպել արցունքները, երբ լսում է կնոջ` Միշել Օբամայի ելույթները:
BBC-ն գրում է, որ այսօր երեկոյան Մ.Օբաման մեծ ելույթով հանդես կգա ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում՝ Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:
«Ես գիտեմ, որ ինչ էլ հիմա ասեմ, դա միայն խղճուկ նմանակը կլինի այն խոսքի, որը կլսեք այս երեկո, Օբամա ընտանիքի աստղ Միշելից»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ կնոջ ելույթին կհետևի Սպիտակ տանից:
«Ես կդիտեմ ելույթը տանից, դստրերիս հետ: Կաշխատեմ, որ նրանք չնկատեն, թե ինչպես է արտասվում իրենց հայրը, քանի որ, երբ Միշելը սկսում է իր խոսքը` արցունքներս գլորվում են»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: