05/09/2012 16:23
ՌԴ-ը կաշխատի ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ը կաշխատի ԱՄՆ-ի ցանկացած նախագահի հետ, որը կընտրվի:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնիի հետ, եթե նա հաղթի նախագահական ընտրություններում:
Պուտինը խոսքերով, ում ամերիկացի ժողովուրդը կընտրի, այդ մարդու հետ իրենք էլ կաշխատեն և իրենք կաշխատեն այնքան արդյունավետ, ինչքան դա կցանկանան իրենց գործընկերները:
Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին`Հանրապետական կուսակցության թեկնածուի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման: