05/09/2012 09:39
ԱՄՆ պետական պարտքն անցել է 16 տրիլիոնի սահմանը
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ պետական պարտքը անցել է 16 տրիլիոն դոլարի սահմանը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկություններով, անցած ուրբաթ՝ մեկ օրվա ընթացքում, պարտքն ավելացել է 25 միլիարդ դոլարով։
Վերլուծաբաններն այս առնչությամբ հիշեցնում են, որ պետական պարտքի նման թռիչքը, որն այս պահին կազմում է 16,394 տրիլիոն դոլար, ստիպված կլինի փակել երկրի նոր նախագահը։
Անցած տարի այս խնդրի շուրջ բավական բարդ բանակցություններ ընթացան ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների միջև, որը մեծ դժվարությամբ չհանգեցրեց դեֆոլտի։
Ինչպիսին կլինի իրավիճակի զարգացումն այս դեպքում, առայժմ կանխատեսումներ չեն արվում։