05/09/2012 18:47
Ուզբեկստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Ուզբեքստանի նախագահ Իսլամ Քարիմովի Բաքու կատարելիք այցի մասին:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Շարիֆովը նշել է, որ Ուզբեկստանի նախագահը կմասնակցի ուզբեկա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:
Նա նշել է, որ հույս ունի, որ Քարիմովի այցը Ադրբեջան զգալի ավանդ կբերի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: