05/09/2012 19:44
Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Մարատ Ջումաևին
Ստամբուլում շարունակվող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցակցում է Ուզբեկստանի ընտրանու հետ: Վլադիմիր Հակոբյանն արդեն հաղթանակով է ավարտել Մարատ Ջումաևի հետ երրորդ խաղատախտակի վրա կայացած պարտիան և առաջին միավորն է պարգևել Հայաստանի հավաքականին:
Լևոն Արոնյանը խաղում է Ռուստամ Կասիմժանովի, Սերգեյ Մովսիսյանը` Անտոն Ֆիլիպովի, իսկ Գաբրիել Սարգսյանը` Անդրեյ Կվոնի հետ: