06/09/2012 13:08
Ֆրանսիայում 4 մարդ է սպանվել Անսի լճի մոտ
Ֆրանսիական ոստիկանությունը հաղորդում է 4 սպանվածի մասին, որոնց դիակները հայտնաբերվել են ֆրանսիական Ալպերում գտնվող Անսի լճի մոտ:
BBC-ի փոխանցմամբ, Վերին Սավոյա նահանգում բրիտանական համարանիշերով ավտոմեքանայում հայտնաբերվել է 2 կնոջ և մեկ տղամարդու դիակներ, իսկ ավտոմեքենայից ոչ հեռու հայտնաբերվել է նաև հեծանվորդի դիակ:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են նաև 10-ամյա վիրավոր մի աղջկա:
Անսի լիճը համարվում է Ֆրանսիայում զբոսաշրջիկների ամենանասիրված հանգստյան գոտիներից մեկը:
Դեպքի վայրում այժմ գտնվում է 60 ոստիկան:
Այս պահի դրությամբ դեռևս չեն պարզվել սպանությունների դրդապատճառները: