06/09/2012 08:43
Հունաստանում աշխատանքային շաբաթը հնարավոր է վեցօրյա դառնա
Միջազգային վարկատուները քննարկում են Հունաստանում աշխատանքային շաբաթը վեց օր դարձնելու գաղափարը: Այդ մասին գրում է BBC-ն՝ պարզաբանելով, որ այդ դեպքում երկիրը կկարողանա հաղթահարել կուտակած հսկայական արտաքին պարտքը:
Նման առաջարկ ներառված է փաստաթղթում, որը կապված է Հունաստանի աշխատաշուկայի բարեփոխման միջոցառումների հետ:
Գործակալությունը գրում է, որ այս առաջարկը ոչ պաշտոնական է և Հունաստանը պարտավորված չէ այն քննարկել:
Միջազգային տեսուչները կժամանեն Աթենք այս շաբաթ, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք բավարար են հունական կառավարության ջանքերը՝ ճգնաժամը հաղթահարելու համար և հնարավո՞ր է նոր ֆինանսական օգնության տրամադրում: