06/09/2012 09:24
ԱՄՆ պատրաստ է սառեցնել Եգիպտոսին տրված 1 մլրդ դոլար պարտքը
ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստ է սառեցնել Եգիպտոսի արտաքին պարտքը, որը կազմում է 1 մլրդ ԱՄՆ դոլար, գրում է «Ռոսբալտ»-ը(rosbalt.ru): Այս կերպ, ԱՄՆ-ը ցանկանում է Եգիպտոսի նոր կառավարությանն օգնել կայունանալ:
ԱՄՆ-ը և Եգիպտոսը երկար ժամանակ համախոհներ են եղել, և ամենայն հավանականությամբ, Եգիպտոսում պետական հեղաշրջումը բացասականորեն չի անդրադարձել այս պետությունների հարաբերությունների վրա:
ԱՄՆ այս որոշումը նաև վկայում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ աճող վստահության մասին, սակայն միջազգային հանրությունը դեռևս մտահոգություն ունի, որ նա կնպաստի երկրի «իսլամացմանը»:
Այսպես, ղպտիները հալածանքների պատճառով մասսայաբար լքում են երկիրը, իսկ կառավարությունը հեռուստաընկերություններից մեկին դատի է տվել գործող նախագահին քննադատելու համար: Բացի այդ, նոր օրենսդրությամբ նախատեսվում է գրաքննության խստացումը ԶԼՄ-ների համար: