07/09/2012 10:44
Չինաստանում տեղի է ունեցել մի քանի երկրաշարժ
Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժներ, որից երկուսը` 5.7 և 5.6 մագնիտուդով, այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին:
Ըստ «Սինխուա» լրատվական գործակալության տվյալների, առնվազն հինգ մարդ զոհվել է, ավերվել կամ վնասվել է ավելի քան 20.000 շենք:
Աղբյուրը գրում է, որ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվում է Յուննան և Գույչժոու նահանգների սահմանի միջև: