07/09/2012 13:01
Հազարավոր եգիպտացիներ արտաքսվել են Սիրիայից
Սիրիայում Եգիպտոսի դեսպանատունը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սիրիայից 2.5 հազար եգիպտացիներ են արտաքսվել, գրում է «Միգնյուզը»(mignews.com):
Չորս եգիպտացի ձերբակալվել է Սիրիայի և Հորդանանի սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու համար:
Նրանք մեղադրվում են Լիբանան ներթափանցելու փորձ կատարելու համար:
Եգիպտոսի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Ամր Ռուշդին նախազգուշացրել է երկրի բնակիչներին բարդ հետևանքների մասին, որոնց կարող են հանգեցնել Լիբանանի կամ Թուրքիայի տարածքի ապօրինի հատելու փորձերը:
Ռուշդին հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխությունը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ նրանց համար:
Նա հայտարարել է, որ մի քանի հոգի զոհվել է սիրիական սահմանը հատելու ժամանակ: