07/09/2012 12:53
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայի ընդդիմությանն օգնելու հարցը
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հանդիպելու են Կիպրոսում, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սիրիայում խորացող ճգնաժամը: Հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այս հարցը դրել է որպես օրակարգի գլխավոր հարց:
Նախարարները փորձելու են գտնել Սիրիայի ընդդիմությանն օգնություն ցուցաբերելու լավագույն տարբերակը: