07/09/2012 16:00
Արքայազն Հարրին կծառայի Աֆղանստանում
Բրիտանական արքայազն Հարրին ժամանել է Աֆղանստան, որտեղ անցնելու է 4-ամսյա ծառայություն, որպես Թագավորական ռազմաօդային ուժերի օդաչու:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, այս պահին Հարրին գտնվում է Աֆղանստանի Գիլմենդ նահանգի բրիտանական գլխավոր «Քեմփ-Բաստիոն» ռազմակայանում: 27-ամյա արքայազնը ակտիվ մասնակցություն է ունենալու «Թալիբան» շարժման դեմ պայքարում: