07/09/2012 18:11
Դամասկոսում մզկիթի հարևանությամբ պայթյուն է որոտացել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող միզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության 5 աշխատակից, ևս մի քանիսը վիրավորվել են:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` ռումբը տեղակայված է եղել մզկիթի մոտակայքում կայանված մոտոցիկլետի վրա, և գործի է դրվել այն ժամանակ, երբ հավատացյալները դուրս են եկել մզկիթից:
Մինչ այդ, Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը հայտարարել էր, որ Դամասկոսի, Զամալկայի և Կատանի մերձակայքում հայտնաբերվել է 45 դիակ: