08/09/2012 10:01
Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի
Չինաստանում երկրաշարժերի հետևանքով երկրի հյուսիս-արևմտյան շրջանում զոհվել է առնվազն 80 մարդ, հղում անելով «ՖրանսՊրես» գործակալությանը, գրում է «Լենտան»(lenta.ru):
Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 730 տուժածների մասին: «Ասոշեյթեդ Պրես»գործակալության փոխանցմամբ, երկրի վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 100 հոգի:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, զոհերի և տուժածների մասին այս տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Չինաստանում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: