08/09/2012 15:21
Լավրովն ու Քլինթոնը քննարկել են ԼՂ կարգավորորման հարցը
Սեպտեմբերի 8-ին` այսօր, Վլադիվոստոկում ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ տեղի է ունեցել օրակարգի վերաբերյալ կարծիքների փոխանակում` ներառյալ առևտրաներդրումային կապերի զարգացումը, որդեգրման ոլորտում փոխգործակցությունը, վիզային ռեժիմի դյուրացումը՝ կապված ս.թ սեպտեմբերին 9-ից ուժի մեջ մտնող ռուս-ամերիկյան համաձայնագրի հետ։
ԱԳ նախարարները հանգամանորեն քննարկել են իրանական միջուկային ծրագրի հարցը, Սիրիայի և Կորեական թերակղզու իրավիճակը։ Շոշափվել է նաև մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցը: