10/09/2012 12:51
ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը ձերբակալվել է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
Վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամլո ծառայությունից: